Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունվարի 31-ին, Հատուկ քննչական ծառայությունում էր։
Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
NEWS.am-ին ՀՔԾ-ից հրաժարվեցին մեկնաբանություն տալ, թե ինչ գործի շրջանակում էր Բաբլոյանը հրավիրել ՀՔԾ։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:





























