Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ հեռախոսային զրույցի ժամանակ, խնդրել է միջոնդրական առաքելություն ստեղծել` Լիբիայում իրավիճակի կարգավորման հարցով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ահմադինեժադի խնդրանքի մասին հայտնել է ինքը` Չավեսը:
«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը դա անելու համար` միջազգային հանրության աջակցությամբ»,- հայտարարել է Չավեսը ապրիլի 17-ին, չհստակեցնելով, թե երբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը:
«Ես նախատեսում եմ մոտակա ժամանակներս զբաղվել այդ հարցով եւ քննարկել այն մի շարք երկրների առաջնորդների հետ: Միջնորդական առաքելությանը պետք է հնարավորինս շատ երկրների ներգրավել, որպեսզի շատ արագ ավարտվի այս խելահեղությունը»,- ասել է Վենեսուելայի նախագահը:
Փետրվարի վերջին Չավեսն առաջարկել էր Լիբիայում հակամարտության լուծման իր ծրագիրը: Ըստ այդմ, պետք է միջնորդական առաքելություն ուղարկել Լիբիա, որում ընդգրկված կլինեն Լատինական Ամերիկայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից ի վեր Լիբիայում շարունակվում է պարյքարն ընդդեմ երկրի նախագահ Մուամար Քադաֆիի, ով գլխավորում է Լիբիան ավելի քան 40 տարի:





























