ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով հինգ փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն: