ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունն ուղղակի ապտակ է Հայաստանի Հանրապետությանը, ինչը կարող է էապես վնասել մեր երկրի միջազգային վարկին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Ամիսներ շարունակ ուղղակիորեն հրապարակավ ահազանգել եմ, որ անհրաժեշտ է հարցը կարգավորել վերանձնային հարթության մակարդակում՝ ապահովելով առավելագույնս իրավական պետությանը հարիր գործիքակազմ:

Այդպես էլ լսող չեղավ: Ճիշտ հակառակը...

Հիմա դրսից են մեզ դաս տալիս՝ ընդգծելով, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով:

Այս հայտարարության ֆոնի վրա ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանին այս գործընթացում այսպես դուխով խորհուրդ տվող  «բարձր մակարդակի պրոֆեսիոնալ իրավախորհրդատուները» և ամենագետ քաղաքական փորձագետներն այժմ պատասխանեն, թե՞ այս իրավիճակը, ինչպես նշված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ, կարող է վնաս հասցնել միայն ամբողջ դատակա՞ն իշխանությանը, թե՞ մեր ողջ երկրին...

Մեզ պատասխանատու, կշռադատված ու հաստատակամ պետական կառավարում է անհրաժեշտ... », գրել է Նորայր Նորիկյանը: