Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պաշտոնում վերականգնել է հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունել է Մոսլեհիի հրաժարականը եւ նրան նշանակել է անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում: Իսկ կիսապաշտոնական FARS գործակալությունը նշել էր, թե նախարարին հեռացրել են պաշտոնից:
Հեյդար Մոսլեհին նախարար է դարձել 2009-ին, երբ ընտրությունից հետո Ահմադինեժադը նոր կառավարություն էր կազմավորել:





























