Հունվարի 31-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Երեւան քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ն. Բ.-ն վարելով իրեն պատկանող «Նիսսան X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան Չլդրան-Կիչան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից դեպի աջ եւ գլորվել ձորը:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Ն. Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չլդրանի տեղամասային բուժամբուլատորիա:

Ավտովթարի նախնական պատճառն է հանդիսացել հանդիպակաց երթեւակության գոտի դուրս եկած ավտոմեքենան։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: