Հայաստանի տարածքից Արաքս գետով Թուրքիա անցած վայրի խոզերը լուրջ անհանգստություն են առաջացրել սահմանակից Իգդիրի նահանգում:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Հայաստանի կողմում արոտավայրերի հրդեհման հետեւանքով վայրի խոզերը վախից փախել են Թուրքիա` լցվելով Իգդիր նահանգի Թուզլուջայի շրջանի գյուղերը:
Նշվում է, որ վայրի խոզերը զգալի վնասներ են պատճառել Թուզլուջայի շրջանի ցանքատարածություններին, եւ թուրք որսորդները դուրս են եկել խոզերի որսի:
Զավեշտալին այն է, որ Իգդիր նահանգի գյուղերի բնակիչները պնդում են, թե հայերը դիտավորյալ են հրդեհներ կազմակերպել` վայրի խոզերին Թուրքիա ուղարկելու եւ իրենց ցանքատարածությունները վնասելու համար:





























