Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը փետրվարի 11-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում կներկայացնի մերձավորարեւելյան կարգավորման այլընտրանքային պլան՝ որպես հակակշիռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքին»։ Այդ մասին շաբաթ օրը Կահիրեում Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստի արդյունքներով հայտարարել է պաղեստինյան ԱԳ ղեկավար Ռիադ Ալ Մալիկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պաղեստինի խնդրանքով գումարված ԱՊԼ արտահերթ նիստի ամփոփիչ կոմյունիկեն աջակցել է նրա դիրքորոշումը, մերժել է «դարի գործարքը» եւ կոչ է արել համաշխարհային հանրությանը «գործ չունենալ այդ անարդար պլանի հետ»։ Ընդ որում նախարարները նախազգուշացրել են Իսրայելին ձեռնպահ մնալ դրա դրույթների իրականացումից եւ «միջազգային բանաձեւերի անտեսումից»։





























