ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է 100 տոկոսով ապահովել Բելառուսին նավթով եւ գազով, հայտնում է Fox News-ը։
Հանդիպման ընթացքում Պոմպեոն նշել է, թե հուսով է, որ կօգնի Բելառուսին ինքնիշխանության եւ անկախության հասնելու հնարավորություն տալ։
«Մեր էներգաարտադրողները պատրաստ են մրցակցային գներով փոխանցել նավթի 100 տոկոսը, որ ձեզ անհրաժեշտ է։ Մենք աշխարհի խոշորագույն էներգաարտադրողն ենք, եւ ամենը, որ ձեզ պետք է, մեզ դիմելն է»,- պետքարտուղարի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ այսօր Մինսկում տեղի է ունեցել Լուկաշենկոյի հետ Պոմպեոյի հանդիպումը։





























