Մերձավոր Արեւելքի երկրները ցանկանում են տարածաշրջանը տեսնել առանց ԱՄՆ-ի տիրապետության: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադնեժադը` ելույթ ունենալով Իրանում նշվող բանակի օրվան նվիրված միջոցառումներին:
«Նրանք զենքով եկան մեր տարածաշրջան 10 տարի առաջ: Այսօր այլ մեթոդներ էլ են կիրառում` փորձելով հակամարտություններ սադրել Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ»,- հայտարարել է Ահմադինեժադը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, այդ ուժերը «նոր Մերձավոր Արեւելք» են ուզում ստեղծել: «Սակայն տարածաշրջանի երկրներն էլ առանց ԱՄՆ-ի տիրապետության Մերձավոր Արեւելք են ուզում»,- ընդգծել է Իրանի նախագահը:





























