Փետրվարի 4-ին Հայաստանի մարզերի մեծամասնությունում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով: Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում, քամին՝ հարավարեւելյան՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +2+4:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,  

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ -1+3,  

Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +3+6,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+5,  

Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+5,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+11,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+2,

Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7 (հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12):