Google ընկերությունը խոստովանել է տեխնիկական սխալի պատճառով անծանոթներին օգտատերերի մասնավոր տեսանյութերն ուղարկելու հանգամանքը, որը տեղի է ունեցել ֆոտոծառայության բաժնում խառնաշփոթի հետեւանքով, գրում է Independent-ը։

Առաջացած տեխնիկական սխալի պատճառով օգտատերերը Google Photos ծառայությունը օգտագործելիս ստացել են ուրիշների մասնավոր տեսանյութերը։

Անցյալ տարի 4 օրվա ընթացքում մարդկանց ուղարկվել են անծանոթների մասնավոր տեսանյութերը։

Ընկերությունը խնդրի մասին գրել է տուժած օգտատերերին՝ նշելով, որ նման բան այլեւս չի կրկնվի։

Դեռեւս պարզ չէ, թե ինչ թվով մարդիկ են տուժել տեխնիկական սխալի հետեւանքով, եւ ինչ թվով տեսանյութ է տհաճ արտահոսքի օբյեկտ դարձել, գրում է թերթը։