Twitter միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը մտադիր է խոչընդոտել հրապարակումների տարածմանը, որոնք պարունակում են կեղծ տեղեկություններ եւ տվյալների մանիպուլյացիայի նշաններ: Այս մասին նշված է Twitter ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Twitter-ում մտադիր են հայտնաբերել գրառումները, որոնք «կեղծված են եւ մանիպուլացված» կամ ստեղծվել են օգտատերերին խաբելու համար: Միջոցառումներն առաջին հերթին առնչվելու են կեղծված պատկերներ, աուդիո- կամ տեսագրություններ պարունակող հրապարակումների դեմ: Ընկերությունը համանման գրառումները նշելու է հատուկ մարկերով, ինչպես նաեւ արգելափակելու է պոտենցիալ վտանգավոր կոնտենտը: Որպես դրա օրինակ նշվում են այն հրապարակումները, որոնք պարունակում են «մարդու կամ մարդկանց խմբերի ֆիզիկական անվտանգության սպառնալիքներ», «զանգվածային բռնության կամ զանգվածային քաղաքացիական անկարգությունների վտանգ», «մասնավոր կյանքի անձեռնմխելիության կամ մարդու կամ խմբերի ազատ ինքնարտահայտվելու հնարավորության սպառնալիքներ»:

Նշվում է, որ նման հրապարակումների դեմ կարող են բողոքել օգտատերերն իրենք:

Twitter-ը հունվարի 30-ին հայտնել էր նոր գործառույթ ներդնելու մասին, որը թույլ է տալիս հայտնել տեղեկությունների մասին, որոնք մոլորության մեջ են գցում 2020 թվականի ամերիկյան ընտրություններին կամ այլ զանգվածային միջոցառումներին մասնակցության կարգի հարցում: