Քիչ առաջ ArmLur.am-ի  տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դուրս գալիս Կառավարության շենքից:

Թե ում հետ էր հանդիպել Զուրաբյանը, և ինչ են քննարկել, դեռևս հայտնի չէ, գրում է կայքը։

Լրագրողի հարցին, թե ինչու էր կառավարություն գնացել, Զուրաբյանը պատասխանել է. «Ամեն ինչ ուզում եք իմանաք»։

Politik.am-ի  կառավարության աղբյուրները տեղեկացնում են, որ Զուրաբյանը գնացել է վարչապետ Փաշինյանի աշխատակազմ և Լևոն Տեր-Պետրոսյանի անունից շնորհակալություն հայտնել Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ԱԺ ներկայացնելու համար։ Լևոն Զուրաբյանը, ըստ կայքի աղբյուրի, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի անունից բարձր է գնահատել կառավարության վճռականությունը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ է ներկայացվել օրենքի մի նախագիծ, որով պատրաստվում են դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի լիազորություններից։ ։