Հայաստանի խորհրդարանում փետրվարի 5-ին մեկնարկել է Ազգային ժողովի խորհրդի փակ նիստ անցկացնելու արդեն երրորդ փորձը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ երկու ժամ առաջ նիստը տեւել էր 10 րոպեից էլ քիչ, իսկ նախօրեին այն 15 րոպե էլ չէր տեւել եւ տեղափոխվել էր հաջորդ օր։





























