Գուգարաց թեմի «Նարեկացի» եկեղեցասեր երիտասարդաց միությունն ապրիլի 17-ին արդեն ավանդույթ դարձած ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Օձուն` հանդիսությամբ նշելու Սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսի ննջման 1283-ամյակը:
Գուգարաց թեմի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ ուխտագնացությանը մասնակցել են շուրջ հինգ հարյուր ուխտավորներ: Երիտասարդները նախ մասնակցել են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որից հետո կատարվել է մանուկների օրհնության կարգ:
Ուխտավորները ներկա են գտնվել եկեղեցու զանգերի օծմանը: Օծվել են նաեւ նկարիչներ Լեմս Ներսիսյանի եւ Սերգեյ Սավադյանի` եկեղեցուն նվիրաբերած Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի նկարները:
Օծման արարողությունից հետո ներկաները ունկնդրել են Օձունի դպրոցականների կազմակերպած փոքրիկ համերգը, ճաշակլ գյուղապետարանի կողմից մատուցված ավանդական մատաղը:





























