Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է «Ծաղկազարդը» տոնում են մանուկները ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել հայ մանուկների հոգեւոր-ազգային գիտակցության ձեւավորմանը եւ դաստիարակությանը, խրախուսել մանկապարտեզներում ազգային-եկեղեցական տոների անցկացումը:
Ծրագրի շրջանակներում ապրիլի 11-20-ը Երեւանի եւ ՀՀ մարզերի ավելի քան չորս հարյուր մանկապարտեզներում անցկացվում են Ծաղկազարդին նվիրված տոնական ցերեկույթներ, որոնց մասնակցում են համայնքների հոգեւոր հովիվները: Մանկապարտեզներին տրամադրվում է նաեւ մանկական հոգեւոր գրականություն:





























