ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հինգշաբթի օրը Բաքվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Նաջմադին Սադիկովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ Գերասիմովը և Սադիկովը «քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ` ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր»: «Այդ թվում նաեւ` պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը Կասպիում, վերահաստատել են շփումները շարունակելու իրենց հետաքրքրվածությունը»,- հավելել են ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների վարչությունում:
Այսօր ավելի վաղ Գերասիմովին ընդունել էր Ալիեւը:





























