«ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) ավելի քան 500 աշխատակից ապրիլի 16-ին մասնակցել է համաքաղաքային շաբաթօրյակին: Նրանք Երեւան քաղաքի տարբեր շրջաններում տնկել են ծառեր, բարեկարգել եւ մաքրել ընկերության գրասենյակների, վարչական եւ տեխնիկական շենքերի հարակից տարածքները:
«Էկո-օֆիս» ծրագրի շրջանակներում «ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված բնության պահպանմանը: Որպեսզի պահպանենք ծառերը, գրասենյակներում պարբերաբար հավաքվում է մակուլատուրա, լայնորեն օգտագործվում են էլեկտրոնային կրիչներ, ինչպես նաեւ երկկողմանի տպագրություն: Բացի այդ «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է բաժանորդներին ստանալ հաշիվները եւ զանգերի վերծանումները ոչ թե թղթային այլեւ էլեկտրոնային տարբերակով: Ինչպես նաեւ www.beeline.am կայքում գործում է «Անձնական գրասենյակ» ծառայությունը, որտեղ կարելի է ծանոթանալ վճարումների, զանգերի պատմությանը եւ ակտիվացնել անհրաժեշտ ծառայությունները:





























