Ֆրանսիան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: Այդ մասին այսօր` ապրիլի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի սենատի ֆրանս-կովկասյան բարեկամության խմբի նախագահ Ամբրուազ Դյուպոն` հավելելով, որ մեկ շաբաթ առաջ է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեին:
«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- ասել է Դյուպոն:





























