Իսլամական խորհուրդների ավստրալական ֆեդերացիան աճուրդում գնել է Բոմոն Հիլզի հայկական Սուրբ Գրիգորիս դպրոցը:

Ինչպես հաղորդում է Rouse Hill Times թերթը, դպրոցը գնել են 9,2 միլիոն դոլարով 2010թ. դեկտեմբերին:

Շուտով դպրոցի առջեւ նոր վահանակ է հայտնվելու «Մալեք Ֆահդ Բոմոն-Հիլզ» գրառմամբ: Նոր դպրոցի սեփականատերերը սպասում են ուսումնական խորհրդի կողմից հաստատմանը` բացումը կատարելու համար: