Ռուսաստանի տիեզերական գործակալության տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելեւը այսօր` ապրիլի 18-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է այն ծրագրերը, որոնք կարող են երկուստեք համագործակցության հիմք դառնալ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, մասնավորապես, խոսվել է տրանսպորտի ոլորտում մոնիտորինգի իրականացման, երկուստեք ինֆորմացիայի փոխանակման մասին:
Նախարար Մ.Վարդանյանն առաջարկել է ավելի ակտիվացնել համագործակցությունը`օգտագործելով հայ մասնագետների ներուժը, ինչպես նաեւ քննարկել ուսանողների վերապատրաստման հարցը:
Նախարարի հրավերով, նույն օրը ՌԴ տիեզերական գործակալության պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Յուրի Գագարինի 50-ամյակին նվիրված երկու նամականիշերի մարման պաշտոնական արարողությանը:




























