Օրեգոն նահանգի ներկայացուցիչ Բրեդ Ավագյանը հայտարարել է, թե ապրիլի 18-ին մամուլի ասուլիս է հրավիրելու, որի ընթացքում պատրաստվում է հայտարարել, որ առաջադրվում է ԱՄՆ Կոնգրեսի համար դեմոկրատական կուսակցությունից: Նրա մրցակիցը լինելու է հանրապետական կոնգրեսական Դեվիդ Վուն:
Ավագյանը, ով Վաշինգտոն շրջանից նախկինում ընտրվել էր նահանգի օրենսդիր մարմնում, բազմիցս նշվել է, որպես պոտենցիալ թեկնածու, գրում է The Oregonian-ը:
Նա, սակայն միակ թեկնածուն չէ: Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Գրեգ ՄքՖերսոնը, ով եւս հրապարակայնորեն հայտարարել է իր մտադրության մասին:





























