Ուկրաինայի Ռադայի պատգամավորներից մեկը ծեծկռտուք է սարքել խանութում: Իրավապահ մարմինների հավաստի աղբյուրի համաձայն, «Տարածաշրջանների կուսակցությունից պատգամավոր Նիկոլայ Կուցենկոն Լուգանսկում խանութից հավաստագիր է պահանջել ձվերի որակի մասին: Պարզելով, որ հնարավոր չէ տեսնել ձվի որակի հավաստագիրը, նա սկանդալ է սարքել, ձվեր նետել խանութի այցելուների վրա, իսկ ձվի արկղը կոտրել է վաճառողուհու գլխին:
Բախման ժամանակ, այցելուներից մեկը հարվածել է պատգամավորի դեմքին: Այժմ ոստիկանությունը փնտրում է հարվածողին, հաղորդում է NEWSru.ua-ն` վկայակոչելով «Վոստոչնի վարիանտ» պարբերականը:





























