Աշխարհի 37 երկրներում կատարած վերլուծությունների արդյունքով միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը եկել է եզրակացության, որ իշխանություններն ավելի հաճախ են մուտք գործում ինտերնետ եւ ոտնահարում ազատությունները:
«Freedom on the Net 2011» զեկույցը ներկայացվել է ապրիլի 18-ին: Զեկույցում նշվում է, որ վերջին 2 տարում որոշ երկրներ քաղաքական վերահսկողության տակ են վերցրել ինտերնետ-կոնտենտը, իսկ նրանք, ովքեր նախկինում սահմանափակել են մատչելիությունը, կրկնապատկել են ջանքերը` նոր միջոցների եւ գործիքների դիմելով:
Այդ իմաստով ամենաազատ երկիրը Էստոնիա է, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում` Գերմանիան: Հնգյակում են նաեւ Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան:
Ո ազատ են Չինաստանը, Կուբան, Բելառուսը, Իրանը, Թայլանդը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Թունիսը, Վիետնամը, Եթովպիան եւ Մյանմարը:
Ադրբեջանը ցանկում գրանցված է որպես «մասամբ ազատ» երկիր:





























