Կանադացի փաստաբանները, որոնք նախկինում հաղթել են Իրանի դեմ դատական հայցերը, բողոք են ներկայացրել Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի անունից, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ փաստաբանները պահանջում են ոչ պակաս, քան 1.1 մլրդ դոլարի չափով դրամական փոխհատուցում:
Դատական հայցում ներկայացված են ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեի, ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների եւ այլոց անունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը ընդունել էր իր մեղքը ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որին սխալմամբ հրթիռային հարված էր հասցվել: Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել հունվարի 8-ին:
Օդանավում գտնվել էր Կանադայի 57 քաղաքացի:




























