ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ զայրացել է չինական Huawei տեխնոհսկայի հարցով նրա որոշման պատճառով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել է, որ չինական ընկերությանը թույլ կտա միանալ իր 5G  ցանցերին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը զայրացել է՝ քննադատելով Ջոնսոնի այդ որոշումը, որը, Թրամփի կարծիքով, սպառնում է ազգային անվտանգությանը:

Հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես դատապարտել է Բրիտանիայի այդ քայլը, սակայն Թրամփը չի զսպել իրեն եւ արտահայտել է իր զայրույթը: