Yandex ընկերությունը սկսել է սեփական էլեկտրոնային քարտեզներ թողարկել:
Ընկերության մասնագետների մշակած առաջին քարտեզը Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի քարտեզն է: Նոր քարտեզի վրա երկու անգամ ավելի շատ շենքեր-շինություններ են ընդգրկված (մոտ 600 հազար հատ), քան նախորդ վարկածում:
Ընդ որում, շինությունների կեսից ավելին (334 հազար) նշված են հասցեներով, հաղորդում է Lenta.ru-ն:





























