Լիբիայի առաջնորդի որդիներից Սաիֆ ալ-Իսլամը, ով վերջին շրջանում կատարում է կառավարող ռեժիմի պաշտոնական ներկայացուցչի պարտականությունները, առաջարկել է ԱՄՆ-ին հատուկ պատվիրակություն ուղարկել Լիբիա` երկրի իրավիճակին ծանոթանալու համար:

«Մենք ցանկանում ենք, որ ամերիկացիները վաղն իսկ ճանաչողական առաքելություն ուղարկել` պարզելու, թե ինչ է կատարվում Լիբիայում: Մենք նաեւ ցանկանում են, որ այստեղ ժամանեն Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչները»,- ասել է Քադաֆիի որդին` Washington Post-ին տված հարցազրույցում:

Սաիֆ ալ-Իսլամը կտրականապես հերքել է խաղաղ բնակիչներ վրա հարձակման փաստը: Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին Միսուրատայում 300 խաղաղ բնակիչների սպանության լուրը:

«Մենք չենք վախենում Միջազգային քրեական դատարանից: Մենք գիտենք, որ հանցագործություն չենք կատարել»,- ասել է Սաիֆը եւ հավելել. «Փոխանակ Լիբիայի վրա հարձակվելու, ԱՄՆ-ը պետք է օգնի պայքարելու «Ալ-Քաիդայի» դեմ»: