ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում, որում անվանել է Լիբիայում ստեղծված իրավիճակը «սկանդալային»:

 «Այն, ինչ կատարվում է Լիբիայում, իսկական սկանդալ է: Սպառազինությունները մատակարարվում են, իսկ ռազմական գործողությունները՝ շարունակվում՝ վատթարացնելով առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը: Մեզ խիստ անհրաժեշտ է արդյունավետ եւ շարունակական հրադադար»,-գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: