Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի եւ Արաբական աշխարհի միջեւ լարվածություն ստեղծելու փորձերի մեջ: Այդ մասին Իրանի նախագահը հայտարարել է Թեհրանում` Բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ: Ահմադինեջադի արտահայտությունները հնչել են մի քանի օր անց, երբ Պարսից ծոցի որոշ երկրներ Թեհրանին մեղադրել են իրենց ներքին գործերին խառնվելու մեջ եւ կոչ էին արել դադարեցնել սադրանքները:
«Կեղծիք, միջամտություն, երկկողմ դիմակայություն, ահա ճնշման բոլոր ձեւերը, բայց սպառնալիքները չեն պաշտպանի ԱՄՆ-ին»,- ասել է Ահմադինեջադը:
Նշենք, որ Թեհրանն աջակցել է Եմենի, Լիբիայի եւ Բահրեյնի բողոքի գործողություններին: Իրանը, որտեղ բնակչության մեծ մասը կազմում են շիաները, դժգոհություն էր հայտնել, որ Բահրեյնի սուննի արքայատոհմը ճնշում է բողոքի ակցիաները Սաուդյան Արաբիայի եւ Արաբական միացյալ էմիրությունների միջոցով:





























