Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կքննարկի Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մասին զեկույցը 2020 թվականի ապրիլին լիագումար նիստի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի դիտորդական առաքելության համազեկուցող Ստեան Շենակը:
Նրա խոսքով՝ նա նույնպես պատրաստվում է ընտրություններից հետո երկու անգամ այցելել Ադրբեջան զեկույցը պատրաստելու նպատակով:
«Քվեարկության գործընթացն ընթանում է ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ: Դեռեւս ես այցելել են երկու ընտրատեղամաս: Դրանցից առաջինում, ինչպես մեզ բացատրել են, վաղ առավոտյան վատ եղանակային պայմանների պատճառով մենք ոչ մի ընտրող չենք հանդիպել, իսկ մյուս ընտրատեղամասում կային բավականաչափ ընտրողներ: Սակայն, ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցության մասին խոսելը դեռեւս վաղ է: Վաղը մենք կանցկացնենք մամուլի ասուլիս, որի ժամանակ կկիսվենք մեր դիտարկումներով»,-ասել է Շենակը:





























