Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր՝ փետրվարի 9-ին, ներկայացնում են իրենց օրենսդրական գործունեության տարեկան հաշվետվություն։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ 2019 թվականի ընթացքում իրենք ներկայացրել են 66 օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել է 15-ը, մնացածը մերժվել են։