Իրանը 33 տարվա մեջ առաջին անգամ դեսպան է նշանակել Եգիպտոսում: Ինչպես հաղորդում է Mashregh News համացանցային ռեսուրսը, դեսպան Ալի Աքբար Սիբուեի նշանակմանը նախորդել էին երկու երկրների արտգործնախարարների միջեւ բանակացությունները:
Իրանը Եգիպտոսի հետ հարաբերություները խզել էր 1978 թ-ին, այն բանից հետ, երբ Կահիրեն Իսրայելի հետ ստորագրել էր Կեմփ-Դեյվիդյան խաղաղ համաձայնագիրը եւ ապաստան էր տվել Իրանի տապալված շեյխ Մոհամադ Ռեզա Փեհլեվիին:
Իրանա-եգիպտական հարաբերությունները սկսել են ջերմանալ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո:





























