Կիրակի Հարավ-Աֆրիկյան հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ընտրվել է որպես Աֆրիկյան խորհրդի (ԱԽ) նախագահի պաշտոնում մեկ տարի ժամեկտով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կազմակերպության հայտարարությանը:

«Բոլորիցս կախված է բարգավաճող եւ խաղաղ Աֆրիկայի կառուցումը,-հայտարարել է ՀԱՀ նախագահը:-Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ թույլ չտանք պետություններին, որոնք գտնվում են մեր կոնտինգենտի սահմաններից դուրս, հրահրել հակամարտություններ Աֆրիկայում եւ ուրիշի ձեռքերով պատերազմներ սկսել»:

ՀԱՀ նախագահն արդեն սահմանել է իր նախագահության երկու կարեւորագույն խաղաղաստեղծ թեմաները՝ Լիբիայում իրավիճակի կարգավորումն ու Հարավային Սուդանում խաղաղ համաձայնագրի լիարժեք իրացումը: «Ճգնաժամը Լիբիայում տարածաշրջանային խնդիր է եւ պետք է լուծվի հենց աֆրիկացիների ջանքերով»,-հայտարարել է Սիրիլ Ռամաֆոսան գագաթնաժողովի ժամանակ:

Որպես նախագահ՝ ՀԱՀ-ի առջեւ ծառացած է նաեւ շատ կարեւոր խնդիր՝ հուլիսի 1-ից ապահովել Աֆրիկյան մայրցամաքային գոտում ազատ առեւտրի գործողությունները: Այդ մայրցամաքում կան 54 երկրների, որոնց ընդհանուր բնակչության թիվը կազմում է 1.27 մլրդ մարդ, եւ այդ գոտի պետք է անցում կատարի գործնական գործառնության:

Աֆրիկյան միությունը, որը միավորում է մայրցամաքի 55 պետություններ, հիմնադրվել է 2002 թվականին որպես Աֆրիկյան միասնության կազմակերպության իրավահաջորդ: ԱԽ գլխավոր գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում: