Սպիտակ տունը 2021 ֆինանսական տարվա (սկսած հոկտեմբերի 1-ից) իր բյուջետային հայտում ԱՄՆ Կոնգրեսին կառաջարկի 21 տոկոսով կրճատել արտասահմանյան երկրներին տրամադրվող օգնության ծավալը` միաժամանակ ավելացնելով միջոցները Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա տվյալների` հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենսդիրներից կխնդրի արտասահմանյան օգնության համար հատկացնել միայն 44.1 միլիարդ դոլար` 11.6 միլիարդ դոլարով պակաս, քան նախատեսված էր ընթացիկ տարվա համար: Միևնույն ժամանակ, Ուկրաինային տրամադրվող օգնությունն առաջարկվում է թողնել նույն մակարդակում:
Բացի այդ, վարչակազմը կխնդրի 700 միլիոն դոլար տրամադրել վերջերս իր գործունեությունը սկսած ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիային (U.S. International Development Finance Corporation, DFC): DFC-ն զարգացման բանկ է, որը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, օգնություն է տրամադրում զարգացող երկրներին:
DFC- ն զարգացման բանկ է, որը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, օգնություն է տրամադրում զարգացող երկրներին:
2021 թվականի բյուջետային հայտը կհրապարակվի երկուշաբթի, նշում է Reuters-ը:




























