Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին շնորհավորել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջող անցկացնելու համար: Այս մասին նշված է թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում, փոխանցում է haqqin.az-ը:

«Ցանկանում ենք, որ Միլի մեջլիսի անցկացված ընտրությունները օգուտ բերեն Ադրբեջանի եղբայրական ժողովրդին»,- նշված է ուղերձում:

Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է «Ենի Ազերբայջան»  կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Իլհամ Ալիեւին ընտրություններում կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ: