Թուրք ուժայինները գործողություն են անցկացրել երկրի 16 նահանգներում՝ ձերբակալելով 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մասնակցության մեջ կասկածվող 24 մարդու, հայտնում է IHA գործակալությունը:

Ձերբակալվածների թվում են զինծառայության մեջ գտնվող գործող 14 սպաներ: Բալըքեսիրի դատախազությունը նրանց առաջադրել է Թուրքիայում արգելված ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունում կապի համակարգ ստեղծելու մեղադրանք:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել է ավելի քան 80 հազար մարդ, ազատվել կամ աշխատանքից հեռացվել են 160 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը, որը բնակվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը եւ մեղադրանքները հերքել: