Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները շոշափեցին հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:

Ընդգծելով համագործակցության Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարեւորությունը երկրների միջեւ ձեւավորված գործընկերության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ նախարարներն անդրադարձան Երեւանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձեւաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքներին:

Գործընկերները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ: