Իրանի ռազմաօդային ուժերն ապրիլ ամսվա ընթացքում նախատեսում են օդային ցուցադրություն անցկացնել տեղական արտադրության 3 Kosar կործանիչների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով` Kosar կործանիչների արտադրությունը շարունակվում է, և ամեն տարի դրանց թիվը մեծանում է: «Մենք նախատեսում ենք մանեվրներ անցկացնել երեք Kosar կործանիչով Բանակի օրվա շքերթի ժամանակ (ապրիլի 17)»,- ասել է նա` նշելով, որ անցյալ տարի ավիաշոուն կազմակերպվել էր միայն մեկ ինքնաթիռի մասնակցությամբ:

2018-ի նոյեմբերին Իրանը գործարկել էր չորրորդ սերնդի կործանիչի սերիական արտադրությունը: Kosar-ը մանեվրելու լայն հնարավորություններ ունի եւ կարող է հագեցվել տարբեր արկերով: