Պաղեստինի բնիկների` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը խախտող պլանները դատապարտված են ձախողման: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի` միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, փոխանցում է Mehr-ը:
«Դիմադրությունը» նա միակ լուծումը անվանեց Պաղեստինի համար, իսկ «հանրաքվեի անցկացումը»` միակ քաղաքական եւ ժողովրդավարական լուծումը պաղեստինցիների համար:
ԱՄՆ նախագահի աշխատակազմի կողմից առաջարկված «դարի գործարքը» Վելայաթին որպես Դոնալդ Թրամփի քաղաքական ինքնասպանություն որակեց:




























