Թուրքիան պատասխան կրակ է բացել սիրիական Իդլիբում դիրքերի ոչնչացման համար, որտեղից ավելի վաղ հարված էր հասցվել թուրքական զորքերին: Այս մասին Twitter-ում նշել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկուշաբթի Իդլիբում գնդակոծության հետեւանքով նվազագույնը 5 թուրք զինծառայող է զոհվել: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությամբ՝ Սիրիայի կառավարական զորքերի կողմից ինտենսիվ հերտանային կրակոցներ են արձակվել:





























