ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավր Սերգեյ Նարիշկինն այսօր` ապրիլի 19-ին ժամանել է Երեւան` մասնակցելու Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» խորագիրը կրող առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:Նա նաեւ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի, ինչպես նաեւ գարեգին Բ-ի հետ:
Նարիշկինի այցելության շրջանակներում տեղի կունենա 1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորների հուշահամալիրի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակառուցվածքում գտնվող ճանապարհային դիագնոստիկ կենտրոնի բացումը, ինչպես նաեւ «Արմավիա» ընկերությանը Sukhoi SuperJet 100 օդանավի հանձնումը:





























