Հայաստանն ու Հորդանանը համագործակցության շատ հնարավորություններ ունեն: Այս մասին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն ալ-Հաշիմին (ֆոտոռեպորտաժ):
Հորդանանի թագավորը շնորհակալություն հայտնեց Երևանում` հինավուրց քաղաքներից մեկում, ջերմ ընդունելության համար: «Ժամանակակից աշխարհի երկու երկրներ ունեն իրենց տեղը, հավատարիմ են մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես եւ Հայաստանը, մարդկային կապիտալը ուղղել է երկրի զարգացմանը: Այս հեռանկարային ներուժն օգտագործելու համար համագործակցության շատ կողմեր կան»,- ասաց Աբդալլահ II:
Նա հիշեցրեց, որ սա առաջին պաշտոնական այցն է Հայաստան եւ շեշտեց, որ Հայաստանն ու Հորդանանը նույն ընտանիքում են: Թագավորը նշեց, որ Հորդանանը ապաստան է տվել շատ հայերի, իսկ կարիքավորներին օգնելը ճիշտ ճանապարհ է: Նրա խոսքով` հայկական արմատներով հազարավոր հորդանանցիներ մեծ ներդրում են ունեցել Հորդանանի զարգացման գործում բոլոր ոլորտներում եւ հիմք են հանդիսանում երկրների միջև բարեկամության և Հորդանանի բարգավաճման համար: Պատմական ակնարկ կատարելով՝ թագավորը նշեց բազմաթիվ սուրբ վայրերն ամբողջ աշխարհի քրիստոնյաների եւ մուսուլմանների համար եւ հայտարարեց տարածաշրջանը գժտության վայր դարձնելու անթույլատրելիության մասին:
«Եղբայրությունը միշտ հաղթում է»,- շեշտեց Աբդալլահ II՝ ցանկություն հայտնելով միասին գրել համագործակցության եւ զարգացման նոր գլուխը:





























