ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը հետաձգվել է: Համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Աննա Դանիբեկյանը:
Նիստը հետաձգվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին նախատեսվում է շարունակել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների` պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը:





























