Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը «շատ բարձր գին» կվճարի թուրքական ուժերի դեմ գործողությունների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա մտադիր է փետրվարի 12-ին Սիրիայում նոր քայլերի մասին հայտարարել այն բանից հետո, երբ թուրքական զինուժը կրակահերթի տակ ընկել Իդլիբում: «Իդլիբում ռեժիմը [Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի] մեծ վնասներ է կրել, սակայն դա բավարար չէ: Նրանք բարձր գին կվճարեն մեր զինուժի վրա հարձակման համար: Վաղը ես կհայտարարեմ, թե ինչ քայլեր կձեռնարկենք»,- Անկարայում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի ղեկավարը: