Հազարավոր պաղեստինցիներ հավաքվել են Արեւմտյան ափին, որպեսզի մերժեն Մերձավոր Արեւելքի հարցով Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը եւ աջակցություն հայտնեն պաղեստինյան ղեկավարությանը, որը փորձում է ստանալ ՄԱԿ-ի աջակցությունը՝ պլանին հակասող բանաձեւի ընդունման տեսքով, հայտնում է AP-ը։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ծրագրում է ելույթով հանդես գալ ՄԱԿ-ում, սակայն բանաձեւի հարցով քվեարկություն չի լինի։ Պաղեստինյան պաշտոնյաները հերքել են, որ բանաձեւը հանվել է, սակայն դիվանագետները ասել են, որ շատ անդամներ, այդ թվում եվրոպական երկրները, մերժել են տարածված նախագծի ձեւակերպումը։
Թրամփի պլանը աջակցում է Իսրայելին վաղեմի հակամարտության համարյա բոլոր առավել վիճահարույց հարցերում։ Նա թույլ կտար Իսրայելին անեքսիայի ենթարկել գրավված Արեւմտյան ափի մեծ մասը, այդ թվում հրեական բնակավայրերը, որտեղ ապրում են հարյուր հազարավոր մարդիկ, եւ որոնք միջազգային հանրության մեծ մասը համարում է անօրինական։
Պաղեստինցիները կտրականապես մերժել են այդ պլանը։
«Բոլոր պաղեստինցիները եւ բոլոր խմբակցությունները, ազգային եւ իսլամական, աջակցում են նախագահ Մահմուդ Աբասին»,- հայտարարել է վարչապետ Մոհամմեդ Շտայեն։ «Բոլոր փողոցները լի են մարդկանցով։ Սա պաղեստինյան պատասխանն է»,- ասել է նա։





























