Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիեւին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակի առթիվ: Ազգային քվեարկության արդյունքները ցույց տվեցին բարձր հեղինակությունը, որն ունի կուսակցությունը: Մեր պետությունների միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման հույս ունեմ»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Պուտինն Ալիեւին եւ նրա զինակիցներին նոր հաջողություններ է մաղթել, իսկ Ադրբեջանի ժողովրդին՝ բարեկեցություն եւ բարգավաճում:





























