Սենատոր Մայքլ Բենեթը, հետևելով գործարար Էնդրյու Յանգին, որոշել է դուրս գալ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուների նախընտրական քարոզարշավից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ մեզ համար նպատակահարմար է այսօր երեկոյան ավարտել քարոզարշավը»,- հայտարարել է Բենեթը, որի ելույթը հեռարձակվել է ABC-ի թվիթերյան հեռուստաալիքով:
Ընտրատեղամասերից ստացված առաջին արդյունքները, որոնց մի մասը փակվել էր 19:00-ին, վկայում են, որ Նյու Հեմփշիրում փրայմերիզում առաջին տեղում են Բերնի Սանդերսը, Փիթ Բութիջիչը եւ Էմի Կլոբուշարը:





























