ԱՄՆ նախկին փոխնախագահ Զո Բայդենը, որը ձգտում է համընդհանուր ընտրություններին որպես միասնական թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից, հայտարարել է, որ ամբողջ պայքարը դեռ առջեւում է եւ հաղթել դրանում հնարավոր կլինի միայն երկրի գունավոր բնակչության աջակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բայդենը, որը դեռ նախագահական մրցավազքի ֆավորիտն է դեմոկրատների շրջանում, փետրվարի 3-ին Այովա նահանգում կայացած ընտրություններին գրավել է միայն չորրորդ տեղը, իսկ փետրվարի 11-ին Նյու Հեմփշիրում կայացած փրայմերիզում` հինգերորդ տեղը: Չսպասելով այս նահանգում քվեարկության արդյունքներին` քաղաքական գործիչը մեկնել է Հարավային Կարոլինա, որը համարվում է նրա հենակետերից մեկը («կրակոտ պատը»):

«Դուք չեք կարող թեկնածու դառնալ դեմոկրատներից, չեք կարող հաղթել համընդհանուր ընտրություններում, եթե չստանաք սեւ եւ շականակագույն ընտրողների ճնշող աջակցությունը: Սա բացարձակ փաստ է»,- հայտարարել է Բայդենը Հարավային Կարոլինայում իր ելույթի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ հենց այդպիսի իրավիճակ էր ժամանակին դեմոկրատներ Զիմի Քարթերի, Բիլ Քլինթոնի եւ Բարաք Օբամայի մոտ: